Content Image

Եկե՛ք միասին ուսումնասիրենք բույսերը

Ավելի քան 2000 բնիկ և ներմուծված բուսատեսակներ

Բնապահպանական կրթություն ցանկացած տարիքում

Էքսկուրսիաներ, աշխատարաններ և միջոցառումներ ցանկացած տարիքի այցելուների համար

Բույսերի պահպանում ապագա սերունդների համար

Աճեցնում և հետազոտում ենք բույսերը իրենց բնական միջավայրից դուրս

ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան Բուսաբանության
ինստիտուտ

Երեվանի
բուսաբանական այգի

Վանաձորի
բուսաբանական այգի

Սեվանի
բուսաբանական այգի

Մուտք եվ ծառայություններ

Աշխատանքային ժամեր՝ Երևանի, Սևանի և Վանաձորի բուսաբանական այգիները բաց են 09։00-20։00 (ապրիլ-հոկտեմբեր) և 09։00-17։30 (նոյեմբեր-մարտ)
Երևանի բուսաբանական այգի՝
Մեծահասակներ (11-69 տարեկան)՝ 500 ՀՀ դրամ
Երեխաներ(1-10 տարեկան)՝ 200 ՀՀ դրամ
Անվճար մուտք /կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում/ – մինչև 1 տարեկան և 70 տարեկանից բարձր տարիքի անձանց, հատուկ դպրոցների սաներին, զինծառայողներին, Արցախի ազատամարտի մասնակիցներին, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին, I և II կարգի հաշմանդամներին
Վանաձորի և Սևանի բուսաբանական այգիները՝ անվճար մուտք

Լուսանկարահանում

5000 ՀՀ դրամ/օր, տեսանկարահանում և դրոնով նկարահանում – 10000 ՀՀ դրամ/ժամ

Շրջայց

Շրջայց մասնագիտացված ուղեկցողի հետ /հայերեն, ռուսերեն/ մեծահասակներ /16 և բարձր/՝ 1–10 հոգի – 7000 ՀՀ դրամ; 11–15 հոգի – 10000 ՀՀ դրամ; Երեխաներ՝ 1–10 հոգի – 5000 ՀՀ դրամ; 11–15 հոգի – 8000 ՀՀ դրամ։

Բացօթյա միջոցառումներ

Բացօթյա միջոցառումների վճարի համար, խնդրում ենք կապնվել այգու վարչակազմի հետ

Հարսանիք

Հարսանեկան մեքենայի մուտք (1 ավտոմեքենա) – 10 000 ՀՀ դրամ/ժամ՝ ներառյալ ավտոմեքենայում գտնվող մարդկանց մուտքի տոմսը։ Այլ ուղեկցող անձանց մուտքի համար գանձվում է մեծահասակների համար նախատեսված տոմսավճարը։

Ի՞նչ է ծաղկում այգում

Երեվանի բուսաբանական այգու քարտեզը

Նորություններ

«Մոլեկուլային գենետիկական մոտեցումները, որպես կենսաբազմազանության գնահատման եվ մոնիթորինգի գործիք» խորագրով երիտասարդ գիտնականների դպրոց

Սույն թվականի սեպտեմբերի 16-ին մեկնարկեց ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի ( Scientific Center of Zoology and Hydroecology NAS Armenia ) և Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի կողմից կազմակերպված «Մոլեկուլային գենետիկական մոտեցումները, որպես կենսաբազմազանության գնահատման եվ մոնիթորինգի գործիք» խորագրով երիտասարդ...

Մագիստրոսական կրթական ծրագիր՝ «Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» մասնագիտությամբ։

Մագիստրոսական կրթական ծրագիր՝ «Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» մասնագիտությամբ։Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2024 թվականի օգոստոսի 20-ն է։«Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» նոր մագիստրոսական կրթական ծրագիրն իրականացվում է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (International...

«Թախտաջյանի անվան» մեդալների հանձնում

Շրջակա միջավայրի համաշխարհային օրը ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում նշանավորվեց երկու կարևոր իրադարձությամբ.  Առաջին անգամ 5 անվանակարգերում հանձնվեց «Թախտաջյանի մեդալներ» Բացվեց Երկրաբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի լաբորատորիան Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի...

«Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման ամփոփիչ աշխատաժողով

Մայիսի 21-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանին փոխանցվեց Սևան ազգային պարկի կառավարման պլանը:

Երևան-Հռոմ համագործակցության նոր կամուրջ

ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի և Սապիենցայի համալսարանի բնապահապանական կենսաբանության բաժնի և Հռոմի բուսաբանական այգու միջև համագործակցությունը նշանակալի քայլ է երկու երկրներում բնապահպանական գիտության զարգացման գործում։

en_USEnglish