Հեքըթոնի նպատակն է մշակել խելացի լուծումներ և գաղափարներ Երևանի բուսաբանական այգու համար, որոնք կօգնեն ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ առավել արդյունավետ դարձնել այգու այցելուների կառավարման, խնամքի և սպասարկման գործընթացները։
Նոյեմբերի 21-ին երրորդ՝ եզրափակիչ փուլի ընթացքում կներկայացվեն արդեն մշակված լուծումներն ու ակնկալվող արդյունքները։ Մասնագիտական ժյուրիի գնահատմամբ՝ լավագույն լուծումներն ու լավագույն գաղափարները կստանան դրամական մրցանակներ։
«Smart Botanic խելացի լուծումներ բուսաբանական այգում» հաքաթոնի կազմակերպիչներն են՝ “Smart City» ինովացիոն կենտրոնը, «Ինտերնետ հասարակության Հայաստան» ՀԿ-ն, Իրերի ինտերնետ մասնագիտացված խումբը և Երևանի բուսաբանական այգին։