Սերմերի Բանկ

Content Image

Սերմերի բանկ

Հայաստանի Հանրապետության ԳԱԱ Բուասաբանության ինստիտուտի սերմերի բաժինը ստեղծվել է 1930-ական թվականներին։ Բաժինը շատ ակտիվ զբաղվում եր սերմերի նմուշների հավաքածուի ստեղծմամբ և սերմերի փոխանակումեվ։ Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո սերմերի բաժնի գոյությունը դադարեցվել է:

Սերմերի հավաքի աշխատանքները ինստիտուտում վերականգնվել են 1990-ականների վերջերից: 2005 թվականին ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտում սկսվել են Սերմերի Բանկի ստեղծման աշխատանքները, նպատակ ունենալով ստեղծել Հայաստանի ֆլորայի ներկայացուցիչների սերմերի հավաքածու, ինչպես նաև ex situ /բնական միջավայրից դուրս/ պայմաններում պահպանել հազվագյուտ և անհետացող տեսակների սերմերը: Հավաքածուի հարստացման գործում նշանակալից դեր են ունեցել 2005-2010 թվականներին ICARDA-ի հետ համատեղ իրագործված գիտարշավները Հայաստանում, Տաջիկստանում և Վրաստանում:

2011 թվականին Բուսաբանության ինստիտուտում սկսվել է համագործակցություն Հազարամյակի Սերմերի Բանկի հետ (MSBP, Royal Botanic Gardens, Kew) և հիմնադրվել է Հայաստանի Ֆլորայի Սերմերի Բանկը (SBAF): 

Բանկի և Բեռլինի բուսաբանական այգու (Bօ) հետ համագործակցությունների շնորհիվ Հայաստանի Ֆլորայի Սերմերի Բանկը համալրվել է անհրաժեշտ սարքավորումներով, որը հնարավորություն է ստեղծում կիրառել սերմերի երկարաժամկետ պահպանման ժամանակակից մեթոդները (200 C և սերմերի 15 % հարաբերական խոնավության պայմաններում), ինչպես նաև որոշել սերմերի կենսունակությունը: 

Հայաստանի Ֆլորայի Սերմերի Բանկում (SBAF) այժմ պահպանվում են 120 ընտանիքի, 630 ցեղի պատկանող 1620 տեսակի մոտ 2700 նմուշներ, որոնցից 90-ը՝ կարմիր գրքային տեսակներ են։ 

en_USEnglish