ՀՀ ԳԱԱ Երևանի բուսաբանական այգու Սևանի բաժանմունքը հիմնադրվել է 1944թ. Սևան քաղաքի հյուսիս-արևելյան մասում, բնական դենդրոֆլորայից զուրկ տարածքի վրա, զբաղեցնում է 6,5 հա տարածք: Սևանի բուսաբանական այգին աշխարհի ամենաբարձրադիր եզակի այգիներից է՝ 1920-2000 մ: Ավելի քան 80 -ամյա գործունեության ընթացքում հավաքագրվել է բարձր ցրտադիմացկունությամբ օժտված, չափազանց հարուստ ու արժեքավոր դենդրոհավաքածու, որը մեծ դեր է խաղում Սևանա լճի ավազանի բնակավայրերի կանաչապատման և անտառաբուծության զարգացման գործում:
Այստեղ կարող եք գտնել թե Սևանի ավազանին բնորոշ, թե այլ վայրերից բերված բուսատեսակներ և ծառատեսակներ։Սևանի բուսաբանական այգու նպատակն է` երկրագնդի տարբեր բուսաաշխարհագրական շրջաններից բարձր գեղազարդ և տնտեսապես արժեքավոր բուսատեսակների ներմուծումը, ցուցադրական գիտական հավաքածուի ստեղծումը, ինչպես նաև գոյության նոր պայմաններում բույսերի հարմարվողականության բացահայտումը:Բուսաբանական այգում հավաքածուները տեղաբաշխված են 4՝ ծառուղիների (արոսենի և բարդու, հացենու և կեչու, սոճու, կաղնու) և էքսպոզիցիոն հողամասերի ձևով: