Եզակի և գիտության համար հետաքրքրություն ներկայացնող ծառերի նմուշների պահպանումը ինչպես տեղում, այնպես էլ ex situ պայմաններում կարևոր դեր է խաղում բույսերի կենսաբանական բազմազանության և գենետիկական ռեսուրսների պահպանման գործում: Երևանի բուսաբանական այգում ստեղծված ցուցադրական հողերը հարուստ են ծառերի նման տեսակներով, որոնք ո՛չ միայն հետաքրքիր են գիտության, այլ նաև Էկո կրթության տեսանկյունից։
2023 թվականի ավարտին Բուսաբանական այգիների պահպանության միջազգային կազմակերպության (BGCI) կողմից ստացած դրամաշնորհը նպատակ ուներ ստեղծել էկոկրթական և հաղորդակցական միջավայր, որը կնպաստեր այցելուների, հատկապես երիտասարդների և դպրոցականների հետաքրքրասիրության աճին Բուսաբանական այգում պահպանվող հավաքածուների նկատմաբ, ինչպես նաև բուսաբանական գիտելիքների ընդլայնմանը։
Բուսաբանական այգում ցուցադրված եզակի ու հետաքրքիր ծառատեսակների հետ ծանոթանալու, դրանց մասին հետաքրքիր փաստեր բացահայտելու, թիմային աշխատելու կարողությունները զարգացնելու նպատակով, ծրագրի շրջանակում ստեղծվել է «Ծառախաղ»ը։
«Ծառախաղ»ի համար տպագրվել է 200 քարտ 11 հարցերով, պատասխանի տարբերակներով և Բուսաբանական այգու քարտեզով, 200 քարտ ճիշտ պատասխաններով և 11 ցուցանակ ծառերի անուներով և հարցերի պատասխանների հուշումներով։ Ցուցանակները տեղադրվել են Բուսաբանության ինստիտուտի գիատաշխատողների կողմից առանձնացված և այգու համար կարևոր նշանակություն ունեցող ծառերի կողքին։ Իսկ քարտերը անվճար տրամադրվելու են Բուսաբանական այգի այցելած դպրոցական խմբերին։