Մագիստրոսական կրթական ծրագիր՝ «Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» մասնագիտությամբ։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2024 թվականի օգոստոսի 20-ն է։
«Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» նոր մագիստրոսական կրթական ծրագիրն իրականացվում է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (International Scientific-Educational Center of NAS RA) կողմից Ա.Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի հետ համատեղ: Սովորելով «Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» մագիստրոսական կրթական ծրագրով՝ դուք ձեռք կբերեք բացառիկ հնարավորություններ դառնալ Հայաստանի և համաշխարհային աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող բնության պահպանության մասնագետ, ստանալ անվանական կրթաթոշակներ գործընկեր կազմակերպություններից.
մասնակցել Erasmus+ միջազգային փոխանակման ծրագրերին և ուսումնառության մի մասը շարունակել եվրոպական առաջատար բուհերում,
անցնել պրկտիկա և աշխատանք ստանալ ոլորտը ներկայացնող գիտակրթական, միջազգային, պետական և մասնավոր առաջատար կազմակերպություններում:
Մշակվել է շուրջ 20 մասնագիտական առարկա, որոնցից շատերը առաջին անգամ են դասավանդվելու Հայաստանում:
Մագիստրոսների համար նախապատրաստվել են արդիական կրթություն ստանալու տարբեր հնարավորություններ՝ նորագույն սարքավորումներով հագեցած լաբորատորիաներից մինչև բնապահպանական ոլորտի գործընկեր կազմակերպություններում պրակտիկա անցնելու հնարավորությամբ:
Դե ուրեմն, ընդունվի՛ր ԳԿՄԿ մագիստրատուրա, որ միասին սկսենք կերտել մասնագիտական նոր ճանապարհդ։