Բուսաբանության ինստիտուտը Բնության պահպանության միջազգային միության անդամ է
ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը Բնության պահպանության միջազգային միության անդամ է։
Ուրախ ենք տեղեկացնել, որ ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը որպես Հայաստանի առաջին գիտական հաստատություն դարձել է Բնության պահպանության միջազգային միության ( IUCN) անդամ։
Երկար տարիներ և հատկապես վերջին տարիներին ինստիտուտի կողմից իրականացվող բազմապիսի ազգային ու միջազգային նշանակության կենսաբազմազանության և վայրի բնության պահպանությանն ուղղված ծրագրերի իրականացումը հիմք են հանդիսացել Բնության պահպանության միջազգային միությանը անդամակցության համար։
Սա ևս մեկ խթան է ոլորտում ինստիտուտի ավելի մեծ դեր և ազդեցություն ունենալու, առկա հիմնախնդիրների գիտահեն լուծումներ ներկայացնելու, միջազգային հարթակներում բարձրաձայնելու ու փորձի փոխանակման համար։
ԲՊՄՄ-ն միավորում է 170 երկրի ավելի քան 1400 պետական և ոչ պետական կազմակերպություններ։ Նպատակն է աշխարհի բոլոր կազմակերպություններին տրամադրել աջակցություն և օգնություն՝ պահպանելու բնության ամբողջականությունն ու բազմազանությունը, բնական պաշարների բանական և էկոլոգիապես կայուն օգտագործման ապահովումը։ Այն գլխավորում է Միջազգային Կարմիր և Կանաչ գրքերի կազմման ու հրատարակման աշխատանքները։