Community Composting Site

Content Image
Երևանի բուսաբանական այգին ԱՄՆ անտառային ծառայության և Rec Caucasus-ի աջակցությամբ մեկնարկում է ♻️«Համայնքի բնակիչների ներգրավումը Երևանի բուսաբանական այգում կոմպոստացման և այգեգործության զարգացման» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է, Բուսաբանական այգում բացված կոմպոստացման տարածքում, հնարավորություն տալ հարակից համայնքների բնակիչներին վերամշակելու իրենց տանը արտադրված օրգանական ծագման թափոնները՝ սննդի, բույսերի մնացորդները, թուղթը, ստվարաթուղթը և այլն:
 Մենք կարող ենք սննդային և ոչ միայն սննդային ծագման թափոնները վեր ածել օրգանական պարատանյութի՝ կոմպոստի, որը անփոխարինելի է բույսերի համար։
Այսպիսով, դուք կարող եք տանը կուտակվող օրգանական թափոնները բերել բուսաբանակն այգու համապատասխան տարածք, ինքերդ տեղադրել կոմպոստացման արկղում, որը համապատասխան փուլեր անցնելուց հետո կդառնա օրգանական պարարտանյութ։
Իսկ թե ի՞նչ և ինչպե՞ս կոմպոստացնել, կարող եք իմանալ.
այգու կոմպոստացման հատվածում տեղակայված ցուցանակներից
կամ մեր կողմից կազմակերպվող դասընթացներին մասնակցելով։
Թափոնները Բուսաբանական այգի կարող եք մոտեցնել
շաբաթ օրը, ժամը 10:00-13:00:

 

hyՀայերեն