«Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» մագիստրոսական ծրագրի տեղեկատվական հանդիպում
Ս/թ հունիսի 26-ին ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի( International Scientific-Educational Center of NAS RA ) և Բուսաբանության ինստիտուտի համատեղ նոր և եզակի «Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» մագիստրոսական ծրագրի տեղեկատվական հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցում էին մագիստրոսական ծրագրի դասախոսները, Բուսաբանության ինստիտուտի և Գիտակրթական միջազգային կենտրոնի անձնակազմի ներկայացուցիչներ, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիմորդներ:
Ամբիոնի վարիչ և մագիստրոսական ծրագրի համակարգող Ալլա Ալեքսանյանը հանդես եկավ մագիստրոսական ծրագրի վերաբերյալ զեկույցով ինչին հաջորդեցին դասախոսների և գործընկերների ելույթները:
Դիմորդները հնարավորություն ունեցան ուղղել իրենց հուզող հարցերը:
Հանդիպումն ավարտվեց Բուսաբանության ինստիտուտի ենթակառուցվածներով ու Երևանի բուսաբանական այգում կազմակերպված շրջայցով: