«Մոլեկուլային գենետիկական մոտեցումները, որպես կենսաբազմազանության գնահատման եվ մոնիթորինգի գործիք» խորագրով երիտասարդ գիտնականների դպրոց

Content Image
Սույն թվականի սեպտեմբերի 16-ին մեկնարկեց ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի ( Scientific Center of Zoology and Hydroecology NAS Armenia ) և Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի կողմից կազմակերպված «Մոլեկուլային գենետիկական մոտեցումները, որպես կենսաբազմազանության գնահատման եվ մոնիթորինգի գործիք» խորագրով երիտասարդ գիտնականների դպրոցը, որի շրջանակներում Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության ( DAAD Armenia ) աջակցությամբ իրականացվեց DAAD Alumni դասընթացը:
Դասընթացի շրջանակներում, Գերմանիայի Հոհենհայմի համալսարանի առաջատար գիտաշխատող՝ Մարիոն Վասսերմանի գլխավորությամբ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտի մոլեկուլային մակաբուծաբանության լաբորատորիայի և Ա. Թախտաջյանի անվան բուսաբանական ինստիտուտի աշխատակիցները մասնակցեցին մոլեկուլային գենետիկական մեթոդների և հմտությունների հզորացմանն ուղղված տեսական և գործնական լաբորատոր աշխատանքներին:
en_USEnglish