«Բուաաբանական ագգու ընկերներ» ՀԿ

Content Image

«Բուսաբանական այգու ընկերներ» ՀԿ

«Բուսաբանական այգու ընկերներ» ՀԿ հիմնադրվել է 2002 թվականին։

Կազմակերպության աշխատանքներն  ուղղված են․

  • Երևանի, Սևանի և Վանաձորի բուսաբանական այգիների բարեկարգմանը․
  • Այգիներն այցելուների համար ավելի հարմարավետ և գրավիչ դարձնելուն,
  • Այգիներում առկա կենսաբազմազանության պահպանությանը ՝ նպաստելով նրա կայուն վերարտադրությանը։

Կազմակերպության խնդիրներն են․

  • Նպաստել հասարակության շրջանում բուսաբանական այգիների և բուսաբանության ինստիտուտի նկատմամբ հետաքրքրվածության, ինչպես նաև շրջակա միջավայրի և կենսաբազմազանության պահպանության ու խնամքի գիտակցության բարձրացմանը,
  • Կրթական ծրագրերի միջոցով ստեղծել նախադրյալներ՝ այգիների կենսաբազմազանության ճանաչման համար,
  • Նպաստել բուսաբանական այգիներում բնակչության տարբեր շերտերի համար  էկոկրթությանն ուղղված միջոցառումների իրականացմանը,
  • Համակարգել և կենտրոնացնել հասարակության և պետական կառույցների ջանքերը՝ ուղղված բուսաբանական այգիների ազգային հարստություն հանդիսացող գիտական հավաքածուների պահպանությանը,
  • Նպաստել քաղաքացիների մոտ շրջակա միջավայրի և կենսաբազմազանության պահպանության ու խնամքի գիտակցություն,
  • Կազմակերպել և իրականացնել ծրագրեր՝ կապված Երևանի, Սևանի և Վանաձորի բուսաբանական այգիների տարածքի բարեկարգման հետ,
  • Կազմակերպել տարբեր բարեգործական միջոցառումներ և դրանցից գոյացած ֆինանսներն ուղղել այգու տարածքի գեղագիտական ձևավորմանը և հարմարավետության բարձրացմանը,
  • Նպաստել կենսաբազմազանության ուսումնասիրությանը և պահպանությանը նվիրված գիտական հետազոտությունների զարգացմանը,
  • Նպաստել բուսաբանական այգու կազմում, ինչպես նաև դրա տարածքից դուրս գտնվող և պաշտպանության կարիք ունեցող տեսակների in-situ (բնության մեջ, բնական միջավայրում) և ex- situ (բնությունից դուրս) պահպանությանը, հնարավորության դեպքում՝ նաև վերականգնմանը։

Անդամակցություն «Բուսաբանական այգու ընկերներ» ՀԿ-ին


Անդամակցությունը «Բուսաբանական այգու ըմկերներ» բարեգործական ՀԿ-ին հնարավորություն կտա յուրաքանչյուրին նպաստելու Երևանի, Սևանի և Վանաձորի բուսաբանական այգիների վերածննդին և զարգացմանը: Գիտահետազոտական, էկոկրթական, բնապահպանական և համայնքային հետաքրքրություն ներկայացնող այս ​​ազգային կենտրոններն ունեն յուրաքանչյուրիս աջակցության կարիքը։ Յուրաքանչյուր անդամ, վճարելով սահմանված ամսական անդամավճարը, իր ներդրումը կկատարի բուսաբանական այգիների առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծմանը, ինչպես նաև կստանա անդամների համար նախատեսված բացառիկ առավելություններ՝ անվճար մուտք, զեղչեր մեր ծառայությունների և բույսերի գնման դեպքում, հատուկ էքսկուրսիա, անվանական ծառ, հատուկ միջոցառումներին մասնակցության հրավերներ և այլն: Կազմակերպությունը, կարևորելով հաշվետվողականությունը անդամների և հասարակության առջև, պարբերաբար կներկայացնի Ձեր աջակցությամբ իրականացվող աշխատանքները: Կազմակերպությունը, կարևորելով հաշվետվողականությունը անդամների և հասարակության առջև, պարբերաբար կներկայացնի Ձեր աջակցությամբ իրականացվող աշխատանքները: «Բուսաբանական այգու ընկերներ» բարեգործական ՀԿ-ին կարող են աջակցել ոչ միայն անհատներ, այլ նաև մասնավոր կազմակերպություններ: Դժվար ժամանակները միավորում են լավ մարդկանց՝ հիմք դնելով արդյունավետ և երկարաժամկետ համագործակցության: ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը լիովին սատարում է այս նախաձեռնությանը՝ նպատակ ունենալով նոր շունչ տալ իր կազմում գտնվող բուսաբանական այգիներին: Բազմաթիվ երկրների բուսաբանական այգիներն ունեն իրենց աջակից ընկերակցությունները, որոնց շնորհիվ կարողանում են լուծել տարաբնույթ խնդիրներ։ Միացե՛ք այսօր և համագործակցե՛ք մեզ հետ՝ աջակցելու Երևանի, Սևանի և Վանաձորի բուսաբանական այգիներում և բնական էկոհամակարգերում կենսաբազմազանության պահպանությանը՝ նպաստելով նրա կայուն վերարտադրությանը։
Անդամակցության համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը՝
https://forms.gle/HKQWprQe4MxHHebB6
en_USEnglish