Բույսերի բազմազանության և էկոհամակարգերի հետազոտությունների ամբիոն

Բույսերի բազմազանության և էկոհամակարգերի հետազոտությունների ամբիոն

Բույսերի բազմազանության և էկոհամակարգերի ուսումնասիրության ամբիոնը հիմնադրվել է 2023 թվականին ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի հետ համատեղ http://isec.am/.
Ամբիոնի նպատակն է հանդես գալ կենսաբազմազանության, բնության պահպանության և կենսաբանական ռեսուրսների կայուն օգտագործման ոլորտներում որպես ինտեգրված հարթակ կրթության, հետազոտության և գիտական հաղորդակցության համար:
Ամբիոնի առաքելությունն է ուսուցման նորարարական մեթոդների, գործնական դաշտային փորձի և հետազոտական հնարավորությունների միջոցով կրթել ապագա սերնդի՝ ոգեշնչելով նրանց դառնալ առաջնորդներ կենսաբազմազանության և վայրի բնության պահպանության ոլորտում:
Կրթության և հետազոտական աշխատանքներում մեծ ուշադրություն է հատկացված կայուն զարգացման և գլոբալ փոփոխության համատեքստում բուսական բազմազանության և ցամաքային էկոհամակարգերի ուսումնասիրություններին:
2024-2025 ուսումնական տարվանից ամբիոնն իրականացնում է «Կենսաբազմազանության հետազոտություն և պահպանություն» մագիստրոսական կրթական ծրագիրը, ինչպես նաև կարճաժամկետ դասընթացներ և վերապատրաստումներ:
 
Ամբիոնի վարիչ`
Ալլա Ալեքսանյան
Կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
a.aleksanyan@botany.am
en_USEnglish