Հերբարիում

Content Image

Հերբարիում

Հայաստանի ֆլորայի նպատակասլաց ուսումնասիրությունը կապված է Ա.Բ. Շելկովնիկովի՝ մեծ բնասերի և ծագումով հայի անվան հետ, որի 1920-ական թվականների սկզբին Հյուսիսային Հայաստանից հավաքած հերբարիումը հիմք հանդիսացավ Հայաստանի բնապատմական թանգարանի հիմնադրմանը (1925թ): Հայաստանի Գ․Ա․Ա․Բուսաբանության ինստիտուտի բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնի հերբարիումը (միջազգային ինդեքս ERE) ունի լայն ճանաչում ինչպես մեր երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Անոթավոր բույսերի այս հավածաքուն պարունակում է մոտ կես միլիոն նմուշ և կազմված է հետևյալ բաժիններից՝ 

  1. Տեղական՝ Հայաստանի ֆլորայի հերբարիում, որը հանդիսանում է ՀՀ ազգային հարստություններից մեկը, քանզի այն աշխարհում միակ հավաքածուն է, որում ամբողջությամբ ընգրկված է Հայաստանի ունիկալ ֆլորան։ Այսօր այս հավաքածուն ընդգրկում է 200,000 -ից ավելի նմուշ։
  2. Ընդհանուր հերբարիում - աշխարհի շուրջ 50-ից ավելի պետություներից հավաքված բույսերի յուրօրինակ հավաքածու։ Սովետական միության տարիներին այն պարբերաբար համալրվում էր շատ երկրների բուսաբանական ինստիտուտների հետ հերբարիումային փոխանակման շնորհիվ։ Հավաքածուն հարստացվել է նաև ինստիտուտի աշխատակիցների կողմից արտասահմանյան գիտարշավների արդյունքում։ Հերբարիումի ընդհանուր հավաքածուի թիվն այսօր անցնում է 82,000 -ից։

3. The most significant section within the herbarium, known as its «ոսկե» ֆոնդըկազմում են նոմենկլատուրային տիպերը, այսինքն նմուշներ, որոնցից նկարագրված են գիտության համար նոր տեսակներ և ենթատեսակային տաքսոններ։ Մեզ մոտ եղած ամենահին տիպային նմուշը թվագրվում է 1831թ-ով։ Այսօր տիպային հավաքածուի թիվը հասնում է  2,000 -ի։

4.  Կրկնօրինակների ֆոնդ, պարունակում է շուրջ 100.000 նմուշ։ Ժամանակին այն ստեղծվել և լրացվել է տեղական հերբարիումի ինսերացվող նմուշների կրկնօրինակներով: Հիմնական նպատակն է եղել փոխանակումը այլ բուսաբանական ինստիտուտների հերբարիումների հետ։

ERE հերբարիումային ֆոնդի ուսումնասիրության հիման վրա հրատարակվել են մի շարք հիմնարար մենագրություններ, ինչպիսիք են 11 հատորանոց «Հայաստանի ֆլորան», «Երևանի ֆլորան», «Հայաստանի Կարմիր գիրքը» (առաջինը` 1990 և լրամշակված նոր հրատարակությունը` 2010), ավարտական փուլում է «Կովկասի ֆլորայի Կրիտիկական կոնսպեկտի» քառհատորյակի հրատարակումը: 

Պալինոտեկա (ծաղկափոշու պրեպարատների հավաքածու) – ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտում հիմնադրվել է ХХ դարի 50-ական թվականներին մշտապես լրացվում է նոր պրեպարատներով։ Հավաքածուի նշանակալի մասը ներկայացված է Հայաստանի ֆլորայի տարբեր տեսակների նմուշներով։ Ներկայումս պալինոտեկայում ընդգրկված է ավելի քան 14 000 նմուշ:

2. The general herbarium stands as a unique assemblage, featuring plants sourced from more than 50 countries globally. During the Soviet era, it experienced regular enrichment through herbarium exchanges with botanical institutes worldwide. The institute’s personnel also contributed to its diversity through foreign scientific expeditions. Today, the cumulative collection of the herbarium exceeds an impressive 82,000 specimens.

Ցիտոտեկա (ցիտոլոգիական պրեպարատների հավաքածուն) ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտում հիմնադրվել է ХХ դարի 70-ական թվականներին և մշտապես լրացվում է նոր պատրաստուկներով։ Հավաքածույի նշանակալի մասը ներկայացված է Հայաստանի ֆլորայի տարբեր տեսակների նմուշներով։ Ներկայումս ցիտոտեկայում ընդգրկված է ավելի քան 5000 նմուշ:

en_USEnglish