Շրջայցեր և աշխատարաններ

Content Image

Շրջայց

Բուսաբանական այգին հրավիրում է շրջայցերի, որի ընթացքում երեխաները հնարավորություն կունենամ ծանոթանալ այգու բաց ցուցադրական հավաքածուներին, արևադարձային, մերձարևադարձային բույսերի ջերմատանը, Բուսաբանական թանգարանին։  Բուսաբանական այգում շրջայցը ընդգրկում է այգու բաց տարածքում գտնվող, ցուցադրական, աշխարհագրական չորս հավաքուծուներից հատվածներ , գլխավոր ծառուղիներ ,որոնք հիմնադրվել են դեռևս 1935 թվականին, արևադարձային, մերձարևադարձային բույսերի ջերմատունը, որտեղ գտնվող ցուցադրական հավաքածուն կազմված է մոտ 670 արժեքավոր և բացառիկ բուսատեսակներից, Բուսաբանական թանգարանը, որտեղ ցուցադրված են սկսած Դևոնյան ժամանակաշրջանից (350 մլն տարի) մինչև Վանի թագավորություն (մ․թ․ա․ 9-6-րդ) ժամանակաշրջանի բրածո նմուշներ։:  Շրջայցեր նախատեսված են տարրական, միջին, ավագ դպրոցների, նեղ մասնագիտական քոլեջների, բուհերի սովորողների համար։ Մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորող ապագա մասնագետներին շրջայցերը օգնում են ծանոթանալ ուսումնասիրության առարկա հանդիսացող բույսերին, օգտագործել ստացած գիտելիքները գործնական աշխատանքներ կատարելիս, անհատական հետազոտական աշխատանք կատարել։ Շրջայցերը լինում են խմբային և անհատական` հայերեն , ռուսերեն ,անգլերեն լեզուներով։ 
  • Շրջայց - 3-6 տարեկան ` 20- 40 րոպե
  • 7-12 տարեկան 45-60 րոպե
  • 13 և բարձր այցելուներ` 45-60 րոպե։
Շրջայցերի շնորհիվ Բուսաբանական այգին ներկայանում է որպես ուսումնաճանաչողական, զբոսաշրջային մեծ հետաքրքրություն ներկայացնող կառույց։ Շրջայցը միայն նախնական գրանցմամբ:

    Ձմեռային շրջայց 

Երևանի բուսաբանական այգին որպես գիտակրթական և էկոկրթական կենտրոն առաջարկում է նոր ձևաչափով ձմեռային էքսկուրսիաներ: Ձմեռային էքսկուրսիան կազմած է երկու մասից. Շրջայց արևադարձային և մերձարևադարձային բույսերի ջերմատանը, որտեղ գտնվող ցուցադրական հավաքածուն կազմված է մոտ 670 արժեքավոր և բացառիկ բուսատեսակներից, Բուսաբանական թանգարան, որտեղ ցուցադրված են սկսած Դևոնյան ժամանակաշրջանից (350 մլն տարի) մինչև Վանի թագավորություն (մ․թ․ա․ 9-6-րդ) ժամանակաշրջանի բրածո նմուշներ։ Շրջայցը այնուհետև շարունակվում է լսարանում, որտեղ խումբը ընտրում է խաղ_մրցույթ ․ Խաղ մրցույթ «Թափոնների տեսակավորում» Խաղ մրցույթ «Բույսեր»: Շրջայցը ախատեսված է և՛ մեծերի, և՛ փոքրերի համար Տևողությունը 45-60 րոպե

«Հնէաբուսաբանական» աշխատարան

Կրթական աշխատարանի մասնակիցներին ներկայացվում է, թե ինչ է հնէաբուսաբանությունը, ինչ է ուսումնասիրում, ապա ծանոթանում են հնէաբուսաբանական հետազոտական աշխատանք կատարելու գործիքներին, դաշտային աշխատանքի առանձնահատկություններին։ Այնուհետ աշխատանքը շարունակվում պեղումների համար նախատեսված հատուկ, բաց տարածքում։ Մասնակիցները կարճ ժամանակով կարծես թե վերածվում են «հնէաբուսաբանների»։ Պեղումների ընթացքում հայտնաբերված ապարները մեծ զգուշությամբ առանձնացվում են, մաքրվում են հողաշերտից, ապա շերտազատվում այնպես, որ բրածոն չվնասվի։ Հատուկ ուղեցույցների օգնությամբ, արդեն լսարանում, մասնակիցները ինքնուրույն որոշում են թե ինչ բրածո բույս կամ կենդանի են հայտնաբերել։
Աշխատարանը նախատեսված է նախադպրոցական, դպրոցական տարիքի երեխաների համար։
Տևողությունը 60 րոպե։

«Պատանի բնագետ» աշխատարան

Աշխատարանը սկսվում է քայլարշավից Բուսաբանական այգու տարածքում։ Մասնակիցները ծանոթանում են այգում աճող բուսատեսակներին, ապա ընտրում, առանձնացնում են բույս, որի տեսակի որոշումը և կառուցվածքի ուսումնասիրությունը մանրադիտակով շարունակում են լսարանում։ Աշխատարանի նպատակն է դպրոցահասակների շրջանում սերմանել հետաքրքրություն գիտական հետազոտությունների և խմբային աշխատանքի նկատմամբ։
Նախատեսված է և՛ մեծերի, և՛ փոքրերի համար
Տևողությունը 45-60 րոպե։

«Ծաղկատունկ» աշխատարան

Սովորենք միասին հոգ տանել մեր «կանաչ ընկերների մասին»
Կրթական աշխատարանի ընթացքում մասնակիցները ծանոթանում են բույսերի կառուցվածքին, սովորում տնկել, ինչպես խնամել, ապա իրենց հետ վերցնում են սեփական ձեռքերով տնկած բույսը։
Մասնակիցների քանակը 6-25 հոգի։
Նախատեսված է և՛ մեծերի, և՛ փոքրերի համար
Տևողությունը 45-60 րոպե։

«Միջատների հյուրանոց» աշխատարան

Միացե՛ք մեր նոր ձևաչափով շրջագայությանը և միասին բացահայտենք միջատների աշխարհը: Ծրագիրը կազմված է լինելու շրջայցից և աշխատարանից․
Շրջայցի ընթացքում մասնակիցները կծանոթանան միջատների տեսակներին, դրանց ապերլու վայրերին, ինչպես նաև կիմանան թե որ միջատը ինչ դեր է կատարում բնության մեջ: Այնուհետև լսարանում, մանրադիտակի օգնությամբ մասնակիցները կուսումնասիրեն այգուց հավաքած միջատների կառուցվածքը և կսովորեն տարբերակել մի շարք կարևոր խմբերի ներկայացունիչներն:
Ծրագիրը կանցկացվի երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։
Այն նախատեսված է 12-15 տարեկանների համար։
Տևողությունը 45 րոպե։
Ծրագիրը կանցկացնի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատող, Հայաստանի Ազգայի Ագրարային համալսարանի օրգանական գյուղատնտեսության ծրագրի դասախոս Մարգարիտա Տիգրանյանը։ Լրացուցիր տեղեկությունների համար զանգահարել՝ 098-086-458

«Թղթից՝ թուղթ» աշխատարան

Բուսաբանական այգին և բնապահպան Անի Խաչատրյանը առաջարկում են միասին երկրորդ կյանք տալ Երևանի բուսաբանական այգում օգտագործված թղթերին։ Երևանի բուսաբանական այգին հայտարարում է «Թղթից՝ թուղթ» աշխատարանի մեկնարկի մասին։ Չնայած ապրում ենք 21-րդ դարում, երբ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն ինֆորմացիայի պահպանման ու փոխանցման բազմաթիվ հնարավորություններ է ստեղծել, այդուհանդերձ, թղթի պահանջարկը շարունակում է բավականին մեծ մնալ։ Դպրոցներում, համալսարաններում ու գրասենյակներում ամեն տարի տոննաներով թղթեր են հավաքվում, բայց դրա միայն մի մասն է վերամշակվում։ Անին կսովորեցնի երկրորդ կյանք տալ այդ թղթերին. Աշխատարանի ընթացքում ամեն մեկը կսարքի իր թուղթը, այնուհետև այգուց հավաքած և չորացրած տերևներով, ծաղկի թերթիկներով գեղարվեստական տեսք կտանք պատրաստած թղթերին։ Չորանալուց հետո պատրաստաի թուղթը կարող եք վերցնել Ձեր հետ։ Ձեր ձեռքով պատրաստած թղթերը կարող եք օգագործել բացիկի, ծրարի, նամակների համար՝ Ձեր նվերը դարձնելով ավելի ինքնատիպ ու չկրկնվող։ Աշխատարանի միջոցով կկարողանանք երկարացնել մեր ունեցած թղթերի կյանքը, նոր հմտություն սովորելով՝ մեզ ավելի ուժեղ կզգանք, և միասին աշխատելուց կլիցքավորվենք էներգիայով։
Մասնակիցների քանակ՝ 10-15
Տևողությունը` 2 ժամ
en_USEnglish