Սնկերի և քարաքոսերի մասին պատմող բացօթյա փոքրիկ թանգարան

Content Image

Մայիսի 22-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Կենսաբազմազանության օր։

Այս տարվա թեման՝ «Միացի՛ր ծրագրին», Երևանի բուսաբանական այգին օրվա խորհրդով պայմանավորված և իր այցելուների ժամանցն ավելի հետաքրքիր դարձնելու համար հայտարարում է սնկերի և քարաքոսերի մասին պատմող բացօթյա փոքրիկ թանգարանի բացման մասին։

Բացօթյա թանգարանը կօգնի գտնել հետաքրքիր փաստեր սնկերի և քարաքոսերի մասին, ծանոթանալ բնության մեջ հանդիպող սնկերի տեսակներին և բարձրացնել էկոճանաչողությունը։

 

 

en_USEnglish