During 2020-2023, within the framework of the grant No. 20TTSG-1F001 of the Higher Education and Science Committee of the MESCS RA, Lichen Research and
2020-2023 թթ․-երի ընթացքում` ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գիտական
խմբերի մեկնարկի աջակցության № 20TTSG-1F001 դրամաշնորհի շրջանակներում, ՀՀ ԳԱԱ Ա․
Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում հիմնվել է Քարաքոսերի հետազոտման և
պահպանության գիտական խումբ։ Այն իրականացնում է քարաքոսերի և սնկերի բազմազանության,
կարգաբանության, մոլեկուլային ֆիլոգենետիկ, բնապահպանական, էթնոքարաքոսաբանական և մի շարք այլ միջգիտակարգային հետազոտություններ։ Խմբի կողմից իրականացվում է քարաքոսերի ԴՆԹ շտրիխ
կոդավորման նախաձեռնություն, հիմնվել է քարաքոսերի հերբարիում, իրականացվում է քարաքոսերի բնապահպանական կարգավիճակի գնահատում` ՀՀ Կարմիր գրքում ներառման նպատակով։