Փորձարկեք ձեր կոշիկները ու տեմպը մեծ մրցավազքից առաջ: Ապրիլի 28-ին նապատեսված է Երևանի վազքի մարաթոն 2024-ը։ Մարաթոնին ընդառաջ՝ ապրիլի 14-ին հավաքվելու ենք 5 հազար մետրանոց ուսուցողական վազքի համար՝ հաջակցություն Երևանի բուսաբանական այգու՝ երեխաների համար առողջարարական պարտեզ ստեղծելու նախաձեռնության:
Երեխաների մասնակցությունը ավելի քան ողջունելի է: Հանգստյան օրը սկսելու ենք նրանց համար նախատեսված հազար մետրանոց զվարճալի վազքով, որին հաջորդելու է 5 հազար մետրը՝ մեծահասակների համար: Միջոցառումը տեղի կունենա Երեւանի բուսաբանական այգում։
Գրանցման վճարներից ստացված ողջ հասույթն ուղղվելու է Երևանի բուսաբանական այգում երեխաների համար կրթական/բուժական այգեգործական տարածքի ստեղծմանը: Արցախից տեղահանված երեխաների համար կազմակերպվելու է հատուկ ծրագիր։
«Այո՛»-ն Հայ Օգնության Հիմնադրամի (ՀՕՖ) հանգանակության հարթակն է, որը շեշտադրում է հայ ժողովրդի ուժն ու գործունակությունը և տեղական զարգացման ծրագրերի միջոցով դրական հանրային փոփոխություններ բերելու կարողությունը: Իմացեք ավելին` www.weareayo.org