Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես կարող է մարդը էլեկտրական հոսանք հաղորդել։ Դե ինչ եկեք, պարզենք միասին։
Ապրիլի 22-ին, ժամը 13։00-ին՝ Երկրի միջազգային օրվա կապակցությամբ, տեղի կունենա «Սիրո Նստարանի» բացման արարողությունը Երևանի բուսաբանական այգում։
«Սիրո նստարանի» առանաձնահատկությունն այն է, որ, երբ երկու հոգի միմյանց ձեռք բռնեն և մյուս ձեռքով հպվեն նստարանի հենակին, ապա նստարանը կլուսավորվի և գեղեցիկ երաժշտություն կհնչի։
«Սիրո Նստարան» նախագծի համար Awesome Foundation Yerevan-ին դիմել է ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան Բուսաբանության Ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Նարինե Հայրապետյանը։
Մեծ շնորհակալություն Օսմ հիմնադրամին այս նախագծին հավանության արժանացնելու և ֆինանսական միջոցներ տրամադրելու համար:
Շնորհակալ ենք Arm_Electronik-ին, Yerevan Young Minds-ին, Gayane Karapetyan-ին և Hripsi Mkrtchyan-ին մասնագիտական խորհրդատվության և գաղափարի մշակմանն օգնելու համար:
Մեր հատուկ շնորհակալությունն ենք հայտնում Davit Sargsyan-ին ծրագրի ողջ ընթացքում ցուցաբերած անմնացորդ աջակցության համար։
Դե ինչ, սիրով կսպասենք «Սիրո Նստարան»-ի այցելուներին, միայն խնդրում ենք նախապես կարդալ նստարանին ամրացված ցուցանակը, որտեղ գրված է օգտվելու գաղտնիքը։