ԿՅԱՆՔԻ ՊՈՒՐԱԿ

Content Image

«Կյանքի պուրակ»

Երևանի բուսաբանական այգում հիմնվող պուրակը նվիրվում է Արցախյան ազատամարտի ամբողջ ընթացքում զոհված հերոսների հիշատակին: 

Երևանի բուսաբանական այգու 80 հեկտար տարածքից 30 հեկտարի վրա կտեղակայվի «Կյանքի պուրակը», որտեղ կլինեն հանդիպումների հրապարակներ, ծառուղիներ, զբոսանքի պուրակներ, աստիճանների կասկադ, լճակ և հանգստի այլ գոտիներ: Ամբողջ աշխատանքների համար նախատեսվում է 4 միլիարդ 510 միլիոն դրամ: Աշխատանքն իրականացնելու համար ժամկետ է սահմանվել 900 օր: Այնտեղ կլինեն մի շարք ենթակառուցվածքներ՝ կաթիլային ոռոգման համակարգ, կլինեն հետիոտնային հաղորդակցության ուղիներ, ջեռուցման, էլեկտրամատակարարման ու ջրամատակարարման համակարգեր»։

 

en_USEnglish