2023թ. սեպտեմբերին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ֆինանսական
աջակցությամբ և ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի անմիջական
իրականացմամբ մեկնարկեց
Դպրոցը՝ գիտական միջավայրում ծրագիրը։ Ծրագրի նպատակն է ՀՀ մարզերի և Երևան քաղաքի
դպրոցահասակ երեխաների (7-րդ դասարանի) շրջանում գիտության հանդեպ հետաքրքրության սերմանումը,
գիտական մտածողության զարգացումը, ոչ ֆորմալ կրթության միջոցով հանրակրթական դպրոցների
կրթական ծրագրերին աջակցումը:
2023թ-ին ծրագրին մասնակիցների թիվը 4200 է` Երևանից և ՀՀ մարզերից, իսկ 2024թ-ին այդ թիվը
կհասնի շուրջ 20000 դպրոցականի։
Գիտության հանրայնացման այս լայնածավալ ծրագիրը նպատակ ունի վարակել երեխաներին գիտությամբ,
ցույց տալ նրանց գիտական միջավայրը, ծրագրի շրջանակում դպրոցականները ո'չ միայն Երևանի
բուսաբանական այգու տարածքում մասնակցում են ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն առարկաներից
տարատեսակ գիտական փորձերի, այլ նաեւ այցելում են տարբեր գիտական ու կրթական
հաստատություններ։
«Սևան ԱՊ կառավարման պլանի մշակում և անհրաժեշտ վերլուծությունների կատարում» ծրագիր
Շրջակա միջավայր նախարարության պատվիրակմամբ կառավարման պլանի մշակումը «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ՄԱԶԾ ծրագրի մաս է և իրականացվում է «Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ (Հայաստան), Սոլյուտոն ՍՊԸ (Հայաստան), DHP Conservation Ltd. (Չեխիա), NaravaNarave d.o.o (Սլովենիա) կոնսորցիումի կողմից։
«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից։ Այն ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի և ՄԱԶԾ-ի կողմից։