Կանոնակարգեր

Content Image

Այգում գտնվելու ընթացքում վարվելակարգը և կանոնները

 Երևանի բուսաբանական այգին կենդանի բույսերի թանգարան է։ Այգի այցելելիս խնդրում ենք հարգել Այգու կանոններն ու կանոնակարգերը: Խնդրում ենք օգնել մեզ՝ պաշտպանել և պահպանել Այգին՝ հաշվի առնելով հետևյալ կանոնները․

  • Այգին ծխախոտից զերծ միջավայր է: Ծխելը և ծխախոտանման ապրանքների օգտագործումն արգելված է Այգու ողջ տարածքում՝ ներառյալ բոլոր շենքերը, տարածքները, զուգարանները և կայանատեղիները:
  • Խնդրում ենք մշտապես վերահսկել երեխաներին՝ նրանց անվտանգության համար:
  • Չհավաքե՛լ և չպոկե՛լ բույսերի սերմերը, ծաղիկները, պտուղները և բանջարեղենները, բույսերի պիտակները և այլն: Խնդրում ենք թույլ տալ, որպեսզի բոլոր այցելուները կարողանան վայելել Այգու գեղեցկությունը:
  • Քայլել միայն ծառուղիներով և հնձված սիզամարգերի տարածքում: Չքայլե՛լ ցանքսերի կամ տնկված այգիների մարգերով:
  • Անվտանգության նկատառումներից ելնելով՝ խնդրում ենք ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ: Այգին պատասխանատվություն չի կրում բացակայող իրերի համար: Այգում ձեզ չպատկանող իր գտնելու դեպքում խնդրում ենք այն հանձնել անվտանգության աշխատակիցներին:
  • Եղե՛ք ուշադիր, քանի որ այգու բույսերից շատերը կարող են թունավոր լինել ուտելու համար կամ կարող են առաջացնել մաշկի գրգռում՝ դիպչելու դեպքում:
  • Այգում, հանգստի համար, տեղադրված են բազմաթիվ նստարաններ: Խնդրում ենք զերծ մնալ նստարաններին պառկելուց՝ հնարավորություն տալով մյուս այցելուներին ևս օգտվել Այգու ծառայություններից։
  • Խստիվ արգելվում է ալկոհոլի օգտագործումը ։
  • Չաղտոտե՛լ։ Մենք հոգ ենք տանում շրջակա միջավայրի մասին։ Խնդրում ենք աղբը թափել միայն աղբամանների մեջ:
  • Զուգարանը գտնվում է Այգու կենտրոնական մասում։ Հարցրե՛ք անվտանգության աշխատողներին անհրաժեշտ տեղեկատվության և ուղղությունների վերաբերյալ:
 
Այն այցելուները, ովքեր կխախտեն այս կանոններից որևէ մեկը՝ դուրս կհրավիրվեն Այգուց:
en_USEnglish