Երեվանի բուսաբանական այգի

Content Image

     Երևանի բուսաբանական այգի

Երևանի բուսաբանական այգին հիմնադրվել է 1935 թվականին, մայրաքաղաքի հյուսիսարևելյան արվարձանների բարձրադիր հատվածում, 80 հա գրեթե ծառազուրկ, 1200-1250 մ բարձրության վրա գտնվող կիսաանապատային տարածքում։
Բուսաբանական այգին հանդիսանում է գիտական, բնապահպանական, ուսումնական և ռեկրեացիոն նշանակության հաստատություն, որի գործունեության հիմնական նպատակն է երկրագնդի տարբեր բուսաաշխարհագրական տարածաշրջաններից բարձր գեղազարդ և տնտեսապես արժեքավոր բուսատեսակների ներմուծումը, ցուցադրական գիտական հավաքածուների ստեղծումը, էկոլոգիական նոր պայմաններում դրանց վարքագծի բացահայտումը և առավել հարմարված տեսակները քաղաքների ու բնակավայրերի կանաչապատման մեջ ներդնումը: Բուսաբանական այգիների գործունեության կարևորագույն և առաջնահերթ խնդիրներից մեկն էլ աբորիգեն ֆլորայի հազվագյուտ ու վտանգված ներկայացուցիչների պահպանության իրականացումն է ex-situ պայմաններում: Այգու աշխատակիցների ջանքերով և Հայաստանի անվանի բուսաբանների մասնակցությամբ 1940թ-ին ստեղծվեցին մի շարք տնկարկներ և ծառուղիներ, որոնք մինչ օրս այգու կոմպոզիցիոն ձևավորումների հիմքն են հանդիսանում: Դրանք են կովկասյան և մանրատերև լորենու, շագանակատերև ու ամառային կաղնու, սովորական ձիակասկի, նարնջագույն մակլյուրայի,ղրիմյանսոճու ծառուղիները և այլն: 1954-1970թթ-ին վերակառուցվեց բուսաբանական այգու դենդրոհավաքածուն և 16 հա զբաղեցնող տարածքում ստեղծվեցին Կովկասի ու Ղրիմի, Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի և Սիբիրի, Արևելյան Ասիայի դենդոֆլորաների էկոլոգո-աշխարհագրական էքսպոզիցիոն հողամասերը: Շրջելով այգու աշխարհագրական էքսպոզիցիոն հողամասերով կարելի է հանդիպել տվյալ տարածաշրջանին բնորոշ և մեր կլիմայական պայմաններին հարմարված գեղազարդ բույսերի: Բուսաբանական այգու ներկայիս առաջնահերթ խնդիրներից է էկոկրթական գիտելիքների պրոպագանդումը և բնապահպանական դաստիարակությունը:
en_USEnglish