Tropical and Subtropical Plants  Greenhouse

Content Image

Արևադարձային և մերձարևադարձային բույսերի ջերմոց

Երևանի բուսաբանական այգու կոլեկցիոն ջերմատունը հիմնադրվել է 1939 թվականին: 1980-ականներին հավաքածուն ընդգրկել է շուրջ 1240 բուսատեսակ և իր հարուստ, հետաքրքիր տեսակային կազմով հայտնի է եղել տարածաշրջանում: Հետագայում հանրապետության համար էներգետիկ ճգնաժամի տարիներին (1990-ականներ) մեծ վնաս հասցվեց նաև կոլեկցիոն ջերմատանը, հավաքածուն համարյա ամբողջությամբ ցրտահարվեց: 2012 թվականին կոլեկցիոն ջերմատան վերանորոգման շնորհիվ սկսեցին գործել 2 սեկցիա և ձմեռային այգին, որտեղ էլ վերադասավորվեց պահպանված հին և նոր ձևավորվող (սկսած 2008 թվ.) հավաքածուն: Ներկայումս հավաքածուն ընդգրկում է 630 տեսակ, որոնք պատկանում են 103 ընտանիքի և 321 ցեղի: Տեսակային կազմով հարուստ են ներկայացված հետևյալ ընտանիքները. Aizoaceae (21 species), Amaryllidaceae (23), Apocynaceae (20), Araceae (23), Arecaceae (15), Asparagaceae (55), Crassulaceae (30), Fabaceae (16), Myrtaceae (14), Zingiberaceae (9): Արևադարձային և մերձարևադարձային բույսերի գիտական հավաքածուն ունի ոչ միայն գեղագիտական, այլ նաև էկոկրթական, ուսումնադաստիրակչական և ճանաչողական նշանակություն: Հավաքածուի մեջ ընդգրկված են բույսեր երկրագնդի տրոպիկական և սուբտրոպիկական տարբեր շրջաններից՝ Ամերիկա, Աֆրիկա, Արևելյան Ասիա, Ավստրալիա, Նոր Զելանդիա։ 

Դրանք լինելով արժեքավոր տեսակներ, օժտված են նաև օգտակար տարբեր հատկություններով և ունեն տնտեսական տարբեր կիրառություններ։ Գեղազարդ բույսերից ցուցադրվում են արմավենու, ագավիի, հեդիխիումի, կակտուսի, թանձրատերևուկի, պախիպոդիումի, պիտոսպորումի տարբեր տեսակներ, բավականին երկարատև ծաղկող տեսակ Solanaceae ընտանիքից՝ Cestrum elegans, որը համարյա չունի հանգստի շրջան։ Ծաղիկների յուրահատուկ կառուցվածքովև գեղեցկությամբ առանձնանում են Aristolochiacea (3 տեսակ) և Passifloraceae (7 տեսակ) ընտանիքների ներկայացուցիչները: Հետաքրքիր կառուցվածք և գեղեցիկ տեսք ունի Hedychium horsfieldii տեսակի բացված պտուղը սերմերով հանդերձ, որը մի քանի օր պահպանվում է բույսի վրա:

Պտղատու տեսակներից ջերմատան պայմաններում ծաղկում և առատ պտղաբերում են Аcca sellowiana, Eriobotrya japonica, Psidium cattleianum, P. guajava, Passiflora edulisԱռանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում Թայլանդից բերված պտղատու տեսակները․ Macadamia ternifolia (մակադամիա, ավստրալիական ընկույզ), հետաքրքիր պիտայա, վիշապի պտուղ): Դեղաբույսերից աճեցվում են Alpinia officinarium, Dioscorea bulbifera, Eucalyptus globulus, E. viminalis, հետաքրքիր S. septemtrionalis և այլ տեսակներ:

Հավաքածուի մեջ ընդգրկված են մի շարք բույսեր, որոնք ունեն հետաքրքիր մորֆոլոգիական կովկասյան ինչպես օրինակ Apocynaceae ընտանիքից կակտուսանման տեսքով Մադագասկարի էնդեմիկներ Pachypodium geayi և P. lamerei տեսակները:  Desmodium motorium տեսակը Fabaceae Fabaceae հայտնի է իր փոքր, կողային շարժվող տերևիկներով: Aristolochiacea (3 տեսակ) և Passifloraceae բույս է պարող տերևներով։ Մեկ այլ հետաքրքիր տեսակ Passifloraceae ընտանիքից` Passiflora foetida։Բույսի ծաղկակիցներն արտադրում են կպչուն նյութ, որի օգնությամբ վերջինս որսում է միջատին և «սպանում» նրան: Cinnamomum camphora տեսակից ստանում են լայն կիրառություն ունեցող կամֆորայի յուղ: Urticaceae ընտանիքից Boehmeria nivea տեսակը հայտնի է որպես սպիտակ ռամի և օգտագործվում է գործվածքների, թանկարժեք թղթի արտադրության մեջ:

Ներկայումս կոլեկցիոն ջերմատանը շարունակվում են գիտափորձնական աշխատանքները նոր տեսակների ներմուծման և հետագայում վերջիններիս նպատակային օգտագործման ուղղությամբ: 

en_USEnglish