Երևան-Հռոմ համագործակցության նոր կամուրջ

Content Image
ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի և Սապիենցայի համալսարանի բնապահապանական կենսաբանության բաժնի և Հռոմի բուսաբանական այգու միջև համագործակցությունը նշանակալի քայլ է երկու երկրներում բնապահպանական գիտության զարգացման գործում։
  Համագործակցության շրջանակներում նախատեսվում են գիտնականների փոխադարձ այցեր, համատեղ գիտակրթական ծրագրեր և վայրի բնության պահապանությանն ուղղված դրամաշնորհներ, որոնք ընդգծում են կողմերի պատրաստակամությունը համագործակցել ինչպես գիտական, այպես էլ կիրառական արդյունքների համար։ Առանձնակի կարևորություն կունենան Երևանի և Հռոմի բուսաբանական այգիների ex-situ պահպանությանն ուղղված համատեղ նախագծերը և փորձի փոխանակման նախաձեռնությունները։
en_USEnglish