Բուսաբանական թանգարան

Content Image

Բուսաբանական թանգարան

Թանգարանը բացվել է 2023 թվականի ապրիլ ամսին, ինստիտուտի նախկին վարչական մասնաշենքի երկու հարկերում: Առաջին հարկը ընդգրկում է տեղեկություններ ՀՀ և ԼՂՀ տարածքի ժամանակակից ֆլորայի մասին՝ Կարմիր գրքային բույսեր, տեղեկություններ պտուղների, սնկերի և քարաքոսերի մասին, ինչպես նաև ցուցադրվում է բույսերի բոլոր կարգաբանական խմբերի տեսակների ֆոտոլուսանկարների հարուստ հավաքածո: Երկրորդ հարկում ցուցադրվում են ՀՀ, ԼՂՀ և այլ տարածքների անցյալ երկրաբանական ժամանակաշրջաններում աճած բույսերի քարացուկներ, մնացորդներ և դրոշմներ, սկսած մի քանի հազար տարվա հնությունից մինչև 370 միլիոն տարվա նմուշներ։

en_USEnglish